00:00:00

Պետության կողմից տրվող միջոցներից օգտագործվում է «քարը տրաքի»՝ 50 տոկոսը. Փաշինյան

16:47, 26 հուլիս 2018

Կառավարությունն այսօրվա՝ հուլիսի 26-ի իր նիստում քննարկել է Գեղարքունիքի, Լոռու, Կոտայքի, Շիրակի, Տավուշի, Արմավիրի եւ Վայոց ձորի մարզպետարաններին մոտ 279 մլն դրամի սուբվենցիաներ հատկացնելու հարցը, որը ներկայացրեց Տարածքային կառավարման եւ զարգացման նախարար Սուրեն Պապիկյանը: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նկատեց, որ իրենք խոստացել են, որ տարվա ընթացքում մարզերին հատկացնելու են 10 մլրդ դրամի սուբվենցիան, սակայն հիմա խոսքն ընդամենը 279 մլն-ի մասին է: Ի պատասխան Պապիկյանն ասաց, որ դեռ երկու փուլ էլ լինելու է սուբվենցիաներ հատկացնելու. «Ամեն դեպքում ձեր խոստացած 10 մլրդ դրամի սուբվենցիաները այս տարի սպառել չենք կարող: Իմ առաջարկն է, որ հաջորդ տարվա հայտերը սկսենք ընդունել նոյեմբերից, որպեսզի հաջորդ տարվա սկզբից կարողանանք ֆինանսավորումը կատարել»: Նիկոլ Փաշինյանն ասաց, որ փաստորեն ունենք մի վիճակ, որ կառավարությունը պատրաստ է այդ գումարները հատկացնել, բայց մարզերը չունեն համապատասխան ծրագրերը կամ մարզերը չունեն այն ֆինանսական միջոցները, որ մասնակցեն այդ ծրագրերին. «Մենք պետք է քննարկենք հիմա այդ 10 մլրդ դրամը արժե՞ այլ խողովակներով ծախսել համայնքներում, թե չարժե: Սա շատ նուրբ հարց է: Վերջին բացահայտումները ցույց են տել, որ այստեղ կան լուրջ ռիսկեր: Պետք է այդ ծրագրերը, մրցույթները պատշաճ ձեւով իրականացվեն: Տենդեր բառի բոլորիս հայտնի իմաստները պետք է արմատախիլ անենք»,- ասաց Փաշինյանը: Դա դիմեց Պետական վերահսկողական ծառայության ղեկավար Դավիթ Սանասարյանին՝ նշելով. «Դուք պետք է ուշադիր ու նախանձախնդիր լինեք»: ՀՀ վարչապետի խոսքով, այո, պետության հնարավորությունները սահմանափակ են, բայց երբ ուսումնասիրում են, թե սահմանափակ գումարներն ինչպես են օգտագործվում, տեսնում են, որ այդքան էլ սահմանափակ չեն, որովհետեւ օգտագործվում է հնարավորությունների 30, 40, «քարը տրաքի»՝ 50 տոկոսը. «Մնացածը նետվում է ձորը, եւ մենք պետք է ձորի պատուհաններն ու դռները ամուր փակենք, որ որեւէ մեկը ոչինչ չնետի ձորը»:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր