00:00:00

Նոր փոստային նամականիշ՝ նվիրված «Սպորտ. Հայ մարմնակրթական ընդհանուր միության 100-ամյակը» թեմային

16:40, 26 հուլիս 2018

Հուլիսի 26-ին մարվեց և շրջանառության մեջ դրվեց «Սպորտ. Հայ մարմնակրթական ընդհանուր միության 100-ամյակը» թեմային նվիրված նամականիշ:
Նամականիշի մարումն իրականացրին ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի տեղակալ Արմեն Արզումանյանը, ՀՀ սփյուռքի նախարարի տեղակալ Բաբկեն Տեր- Գրիգորյանը, Հայ մարմնակրթական ընդհանուր միության կենտրոնական վարչության ատենապետ Գառնիկ Մկրտիչեանը, Հայաստանի ֆիլատելիստների միության նախագահ Հովիկ Մուսայելյանը, «Հայփոստ» ՓԲԸ գլխավոր գործադիր տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Հայկ Ավագյանը:
Նամականիշի վրա ներկայացված է Հայ մարմնակրթական ընդհանուր միության 100-ամյակին նվիրված լոգոտիպը և մի հատված Հայ մարմնակրթական ընդհանուր միության կողմից կազմակարպված միջոցառումներից՝ տեղադրված սկաուտի տեսքով պատկերում:
Փոստային նամականիշն ունի 330 դրամ անվանական արժեք: Այն տպագրված է Ֆրանսիայի “Cartor” տպագրատանը՝ 40.000 տպաքանակով: Նամականիշի հեղինակն է «ՀայՓոստ» ՓԲԸ-ի դիզայներ Վահե Մուրադյանը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր