00:00:00

Ամառային զորակոչի իրականացման ժամկետը կերկարաձգվի մինչև օգոստոսի 11-ը ներառյալ

16:34, 26 հուլիս 2018

Կառավարության այսօրվա նիստում ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը ներկայացրեց որոշման նախագիծ, ըստ որի` առաջարկվում է 2018 թվականի ամառային զորակոչի իրականացման ժամկետը երկարաձգել մինչև օգոստոսի 11-ը ներառյալ:
«Զորակոչի ժամկետի երկարաձգումը պայմանավորված է զորակոչի ենթակա քաղաքացիների բժշկական հետազոտման ու փորձաքննության, հանրակրթական ծրագիրը չավարտած և 18 տարին լրացած անձանց տարկետումների տրամադրման գործընթացը լիարժեք իրականանցելու անհարժեշտությամբ», - նշեց նախարարը:
Դավիթ Տոնոյանն ասաց, որ զորակոչի ժամկետի երկարաձգումը չի ազդում զորացրումների գործընթացի վրա, վերջինս ենթակա է լինում ավարտին հասնել հուլիսի 31-ին:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր