00:00:00

«Գլխից ջարդեք. 100 դոլարանոց ապրանքը՝ 100 դոլարով «ռաստամոժկա» է անել տալիս». միջադեպ մաքսակետում

14:03, 26 հուլիս 2018

Հայաստանի Բագրատաշենի մաքսակետում միջադեպ է գրանցվել. մաքսային ծառայության աշխատակիցները լվացքի մեքենայի համար 100 դոլար մաքսավճար են պահանջել, որից հետո քաղաքացին հենց դրսում կոտրել է լվացքի մեքենան:

Միջադեպը տեսագրվել է ու տարածվել Facebook-ում: «Գլխից ջարդեք. 100 դոլարանոց ապրանքը՝ 100 դոլարով «ռաստամոժկա» է անել տալիս»,- ասել է տեսանյութը նկարահանող կինը:

Համացանցում այդ մասին տեսանյութը տարածվել է հետեւյալ մակագրությամբ. «Մարդուն ինչ օրն են քցել, որ սենց բան է անում: Օրվա դեպքը. Մաքսային ծառայության աշխատակիցները օգտագործած լվացքի մեքենայի համար 100 դոլար մաքսավճար են պահանջել»:

https://www.facebook.com/duxov1/videos/283469829078454/

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր