00:00:00

Արարատում նորակոչիկների տեղափոխող մեքենան վթարի է ենթարկվել

02:55, 26 հուլիս 2018 Պատահարներ

Արարատի մարզում ավտովթար է տեղի ունեցել: Այսօր՝ հուլիսի 25-ին ժամը 19։00-ի սահմաններում Երեւան-Մեղրի ավտոճանապարհի 91 կմ հատվածում Զանգակատուն գյուղի վարչական տարածքում բախվել են Volkswagen մակնիշի 200 TT 12 համարանիշի եւ Opel մակնիշի 35 GL 750 համարանիշի ավտոմեքենաները։ Այս մասին տեղեկանում ենք shamshyan.com-ից: Վթարի հետեւանքով 4 տուժած տեղափոխվել է Արարատի եւ Եղեգնաձորի բժշկական կենտրոններ։ Փաստի առիթով նյութեր են նախապատրաստվում։ Ոստիկանությունը պարզում է վարորդների և վիրավորների ինքնությունը։ Աղբյուրի տեղեկություններով՝ Volkswagen-ը մեկնում էր Արցախ, իսկ ուղեւորները զինվորական ծառայության մեկնող նորակոչիկներ էին: Ըստ տեղեկությունների՝ վիրավորներից 2-ը նորակոչիկներ են։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր