00:00:00

Ինչպես կատարել կարգին ընտրություն. Փաշինյանի ելքը

02:56, 26 հուլիս 2018

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը երեկ տեղի ունեցած վարչության նիստում քննարկել է Երեւանի քաղաքապետի թեկնածուի հարցը: ՔՊ-ական գործիչները հայտնել են, որ քննարկվել է ինքնաառաջադրված չորս թեկնածուի հարց, որոնցից երկուսը՝ հումորիստ- դերասան Հայկ Մարությանը՝ Կարգին Հայկոն եւ վարչապետի խորհրդական Սրբուհի Ղազարյանը ներկայացել էին ծրագրով: Մյուս երկու թեկնածուներն են ԱԺ պատգամավոր Ալեն Սիմոնյանն ու Աշխատանքի եւ սոցիալական հարցերի փոխնախարար Զարուհի Բաթոյանը: Վարչության նիստին մասնակցել է նաեւ ինքը՝ Փաշինյանը, ով սակայն հրաժարվել է որեւէ մեկնաբանություն հնչեցնել: Մենք արդեն տեղեկացրել էինք, որ իշխանությունը այս օրերին զբաղված է սոցիալական հարցումներ իրականացնելով, պարզելու համար թե թեկնածուներից ում ռեյտինգն է ավելի բարձր: Հասարակական ու քաղաքական շրջանակներում, ինչպես նաեւ սոցիալական ցանցերում գերակշռում է Կարգին Հայկոյի հնարավոր առաջադրման հարցը: Ի վերջո ում վրա կանգ կառնի Փաշինյանի ընտրությունը: Կարգին Հայկոն գուցել լավ հումորիստ եւ դերասան է: Այս առումով ճաշակները կարող են տարբեր լինել: Սակայն որքանո՞վ է նա պատրաստ լինել մայրաքաղաքի ղեկավարը, կամ արդյո՞ք հասարակությունը պատրաստ է հիմնականում զվարճալի տեսարաններ բեմադրող դերասանին տեսնելու լուրջ պաշտոնում: Այս հարցի պատասխանը պետք է տա նախ եւ առաջ ինքը Կարգին Հայկոն: Դատելով սոցիալական ցանցերում ընթացող քննարկումներից նրա թեկնածությունը միանշանակ չի ընդունվել հասարակության կողմից, չնայած, որ հնչում են նաեւ հակադիր տեսակետներ այն մասին, որ Կարգին Հայկոն կարող է կարգին քաղաքապետ լինել: Միաժամանակ հստակ է, որ  անկախ նրանից՝ «Քաղաքացիական պայմանագրի», կամ ավելի շուտ Նիկոլ Փաշինյանի  քաղաքապետի թեկնածուն կլինի Կարգին Հայկոն, թե մեկ այլ անձ, ժողովուրդն ընտրելու է Փաշինյանին: Երևանի քաղաքացիներն ընտրություններում ընտրելու են այն անձին, ում կողքին կանգնելու է Նիկոլ Փաշինյանը։ Սա իհարկե չի ենթադրում, որ Նիկոլ Փաշինյանը բացարձակ ճշմարտություն արած կլինի, եթե բեմ բարձրանա Հայկ Մարությանի հետ: Երեւանի քաղաքապետի ընտրությունները լուրջ հիմնաքար են առաջիկա խորհրդարանական ընտրությունների համատեքստում: Քաղաքական վերադասավորումը որեւէ պահի չի բացառվում: Ի վերջո Փաշինյանի հռչակած սիրո եւ հանդուրժողականության հեղափոխությունը հարատեւ չէ, հատկապես, եթե առաջիկայում էլ շարունակվեն ոչ այնքան կարգին նշանակումները: Irakanum.am

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր