00:00:00

Նախագահն այցելել է Հայաստանի կինեմատոգրաֆիստների միություն

02:13, 26 հուլիս 2018

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը, տիկնոջ՝ Նունե Սարգսյանի հետ հուլիսի 25-ին այցելել է Հայաստանի կինեմատոգրաֆիստների միություն (Կինոյի տուն), ծանոթացել միության ընթացիկ գործունեությանը, ինչպես նաեւ ապագա կինոթանգարանի՝ հայկական Սինեմաթեքի կառուցման ծրագրին: Միության նախագահ Հարություն Խաչատրյանի ուղեկցությամբ նախագահը շրջայց է կատարել ապագա Սինեմաթեքի տարածքում, այցելել Կինոյի տան` վերջերս վերանորոգված մեծ դահլիճ, որից հետո հանդիպել է կինոթանգարանի ստեղծման աշխատանքները համակարգող հանձնաժողովի անդամների հետ: Հանդիպմանը ներկայացվել են Սինեմաթեքի նախագիծը, հայեցակարգն ու ստեղծման նպատակները: Նշվել է, որ կինոթանգարանը ոչ միայն հավաքելու, պահպանելու ու ցուցադրելու է հայկական կինոյի ժառանգությունը, այլեւ լինելու է ժամանակակից ենթակառուցվածքներով գործող թանգարան՝ ուսումնական ու գիտական բաղադարիչներով, ինչպես նաեւ ծառայելու է որպես մշակութային ու զբոսաշրջային կենտրոն: Հանդիպմանն անդրադարձ է եղել նաեւ նախագծի իրականացմանը վերաբերող հարցերին, հայկական ժամանակակից կինեմատոգրաֆիայի զարգացման հեռանկարներին: Նախագահը նաեւ գրառում է կատարել հանրահայտ Բուխարու սրահի հուշապատին:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր