00:00:00

Բժշկությունը մտավորականության ողնաշարն է. ԵՊԲՀ շրջանավարտները Հիպոկրատի երդում են տալիս

01:25, 26 հուլիս 2018

Այս պահին Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի գիտական խորհրդի հանդիսավոր նիստում բուհի շրջանավարտները Հիպոկրատի երդում են տալիս: Երդման արարողությանը մասնակցում են վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը, պաշտոնատար այլ անձինք, մշակութային-հասարակական գործիչներ, ինչպես նաև Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոնում բուժում ստացող հերոս տղաներ: Այս տարի ԵՊԲՀ-ն ունի 1001 շրջանավարտ, որոնցից 45-ն ավարտել են կարմիր դիպլոմով, 24-ն էլ ռազմական բժշկի մասնագիտությամբ: «Բարի ավանդույթի համաձայն՝ մենք հավաքվում ենք այս պատմական վեհաշունչ վայրում, որը խորհրդանշում է մեր բժշկության ակունքները, արմատները: Այս շենքը խորհրդանշում է մեր անցած ճանապարհը, որտեղ կերտվել է ու թրծվել մեր բժշկությունը: Այս շենքի առջև կլսենք մեր շրջանավարտների խոստումը՝ աշխատե՞լ, թե լինե՞լ բժիշկ»,- ասաց բուհի ռեկտոր Արմեն Մուրադյանը: Վերջինս ասաց, որ «լինել բժիշկ» նշանակում է անձնազոհ աշխատել՝ հանուն այլոց առողջության, հանուն համամարդկային արժեքների, պատասխանատու ու խոհեմ լինել արածների ու չարածների համար: «Բժշկությունը մտավորականության ողնաշարն է, մտավորականը պետք է անի ավելին, քան պարտավոր է, չխուսափի ճանաչել սխալները»,- հավելեց նա:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր