00:00:00

Կարեւոր է, որ մարդիկ փոքրիկ Ահնիձոր ունենան. Արմեն Սարգսյանը՝ «Հրանտ Մաթեւոսյան» կենտրոն-թանգարանի մասին

00:56, 26 հուլիս 2018

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանն այսօր՝ հուլիսի 25-ին այցելել է Երեւանի Աբովյան պուրակի հարեւանությամբ կառուցվող «Հրանտ Մաթեւոսյան» կենտրոն-թանգարանի շենք, ծանոթացել կատարված աշխատանքներին: Մեծանուն գրողի որդու՝ Դավիթ Մաթեւոսյանի ուղեկցությամբ, Հանրապետության նախագահը շրջայց է կատարել տարածքում: Դավիթ Մաթեւոսյանը ներկայացրել է կատարված աշխատանքները, կենտրոն-թանգարանի ամբողջական նախագիծն ու հայեցակարգը, կենտրոնի առաքելությունը։ Նշվել է, որ կենտրոն-թանգարանի գործունեությունն ուղղված է լինելու ոչ միայն Հրանտ Մաթեւոսյանի գրական ժառանգության, այլեւ հայ մշակույթի ու գրականության տարածմանն ու պրոպագանդմանը: Նախագահ Սարգսյանը կարեւորել է մեծանուն գրողի գրական ժառանգության պահպանությանն ու տարածմանն ուղղված աշխատանքները, կենտրոն-թանգարանի ամբողջական ավարտը մինչեւ 2020 թվականը՝ մեծ գրողի 85-ամյա հոբելյանը: «Կարեւոր է, որպեսզի մարդիկ մի փոքրիկ Ահնիձոր ունենան այստեղ, կարողանան գալ եւ շփվել մեր մեծ Վարպետի աշխատանքի, կյանքի ու ստեղծագործության հետ»,- նշել է Արմեն Սարգսյանը

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր