00:00:00

Արդարության ճանապարհին Շիրակի մարզի դատախազի հետ

23:56, 25 հուլիս 2018

Գագիկ Համբարյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է արել, որը ներկայացնում  ենք ստորեւ. «Սույն թվի հուլիսի 23-ի «Ինչու՞ է աղմկում Շիրակի մարզի դատախազը» վերտառությամբ իմ հրապարակումից հետո այսօր Շիրակի մարզի դատախազ Կարեն Գաբրիելյանի հրավերով ես և Հովհաննես Խորիկյանը հանդիպեցինք նրա հետ: Դատախազի հետ քննարկեցինք Շիրակի պետհամալսարանի հետ կապված տասնմեկ ամիս շարունակ մեր բարձրաձայնած խնդիրները, լրացուցիչ պարզաբանումներ ներկայացրինք մեր բողոքների կապակցությամբ: Հանդիպումն անցավ կառուցողական մթնոլորտում. պարոն Գաբրիելյանն ուշի-ուշով լսեց մեզ: Անսպասելի էր, բայց Շիրակի մարզի դատախազն ամենայն մանրամասնությամբ ծանոթ էր ՇՊՀ-ի հետ կապված խնդիրներին: Նա վստահեցրեց, որ բացառում է իր և ՀՀ դատախազության կողմից որևէ ապօրինության ու հանցագործության վրա աչք փակելը, քանի որ օրենքի առջև բոլորն են հավասար, և մեղավորները, անկախ կարգավիճակից, պատասխանատվության կենթարկվեն օրենքի ողջ ուժով: Քննարկման վերջում և´ դատախազ Գաբրիելյանը, և´ մենք նշեցինք, որ մեզ համար կարևորը Նոր Հայաստանի զարգացումն է և օրինականության հաստատումը հասարակական կյանքի բոլոր ոլորտներում: Այսուհետ ևս ամենայն ուշադրությամբ կհետևենք ՀՀ Շիրակի մարզի դատախազության գործունեությանը...»

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր