00:00:00

Թավշյա հեղափոխությունից հետո աճել է ամերիկյան ներդրողների հետաքրքրությունը Հայաստանի նկատմամբ. ՀՀ–ում ԱՄՆ դեսպան

22:18, 25 հուլիս 2018

Այս տարվա ապրիլ–մայիսի իրադարձություններից հետո մենք ներդրողների մեծ հետաքրքրություն ենք նկատում Հայաստանի նկատմամբ։ Այս մասին հուլիսի 25-ին լրագրողներին հայտնեց ՀՀ–ում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսը։ Նրա խոսքով՝ ներդրողները հետեւում են Հայաստանում տեղի ունեցեող փոփոխություններին եւ ողջունում են դրանք. «Նրանք նաեւ հետեւում են կառավարության քայլերին կոռուպցիոն սխեմաների եւ հարկերից խուսափելու փաստերի բացահայտման ուղղությամբ։ Ամերիկյան ներդրողները դրական են գնահատում այդ քայլերը։ Սակայն կարեւոր է, որ դրանք իրականացվել են օրենքի տառին համապատասխան, եւ վստահություն է եղել, որ մասնավոր ներդրողները չեն տուժի այդ գործողությունների հետեւանքով»,–նշել է Միլսը։ Ընդգծվել է, որ չափազանց կարեւոր է, որ կառավարության ջանքերը  ուղղված լինեն ներդրումային միջավայրի գրավչությունը արտասահմանյան ներդրողների համար։ Դեսպանը նկատել է, որ շատ ոլորտներում Հայաստանը եւ ԱՄՆ–ը ունեն սերտ համագործակցություն. «Մենք մտադիր ենք աշխատել դրա խորացման ուղղությամբ»,–հայտարարել է նա։ Մասնավորապես, Միլսը շեշտել է առեւտրատնտեսական եւ կրթական ու մշակութային ոլորտներում համագործակցության ընդլայնման եւ խորացման կարեւորությունը. «Օրերս Բրյուսելում ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը հանդիպել է ԱՄՆ պաշտպանական գերատեսչության բարձրաստիճան ներկայացուցիչների հետ եւ քննարկել են տվյալ ոլորտում փոխգործակցության խորացման հնարավորությունները»,–հավելել է դեսպանը։  

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր