00:00:00

«Հիմնադիր խորհրդարան»–ի խնդիրը կառավարման բռնապետական համակարգի ստեղծումը թույլ չտա՞լն է

22:09, 25 հուլիս 2018

«Հիմնադիր խորհրդարանը» եւ «Սասնա ծռերը» նպատակադրված չէին Հայաստանում իշխանափոխություն անել, որ իրենք գան իշխանության։ Այս մասին հուլիսի 25-ին՝ լրագրողների հետ հանդիպմանը հայտարարել է «Հիմնադիր խորհրդարան»–ի անդամ Վահագն Ավագյանը։ Նրա հավաստիացմամբ՝ նրանք իշխանափոխություն էին ցանկանում միայն մեկ նպատակով, այն է՝ հայ ժողովրդի համար անվտանգ միջավայրի ստեղծում։ «Դա ե՛ւ ֆիզիկական անվտանգությունն է, ե՛ւ տնտեսական, ե՛ւ մշակութային։ Դա մի միջավայր է, որտեղ հայ ազգը պետք է հանգիստ ապրեր եւ արարեր»,–պարզաբանել է Ավագյանը՝ հավելելով, որ դեռեւս այսպիսի միջավայր Հայաստանում չի ստեղծվել։ Նրա խոսքով՝ դեռեւս մարդիկ պայքարում են, որ իրենց կյանքն ավելի լավը դառնա, «Հիմնադիր խորհրդարանը» եւ «Սասնա ծռեր» խմբի անդամները եւս կպայքարեն այդ փոփոխությանը հասնելու համար։ Նա նաեւ հավելել է, որ իրենց նպատակն է այնպիսի կառավարման համակարգի ստեղծումը երկրում, որը թույլ չի տա բռնապետության հաստատում, այլ կնպաստի ազատությունների զարգացմանը։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր