00:00:00

ՔՊ-ն սոցհարցում է իրականացնում. ինչպես է որոշվելու քաղաքապետի թեկնածուն

21:10, 25 հուլիս 2018

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը դեռևս հստակ չի նշում՝ արդյոք Երևանի քաղաքապետի ընտրություններին հանդես կգան դաշինքո՞վ, թե՞ առանձին ցուցակով։ Երեքշաբթի երեկոյան կուսակցության վարչության նիստից հետո վարչության անդամները հայտնեցին, որ նիստի ընթացքում քննարկվել են քաղաքապետի ինքնաառաջադրված չորս թեկնածուներից երկուսի՝ դերասան, վերջերս «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ դարձած Հայկ Մարությանի և վարչապետի խորհրդական Սրբուհի Ղազարյանի ծրագրերը։ Մյուս երկու թեկնածուներն են Ազգային ժողովի պատգամավոր Ալեն Սիմոնյանն ու աշխատանքի և սոցիալական հարցերի փոխնախարար Զարուհի Բաթոյանը։ Հայտնի չէ, թե արդյո՞ք ՔՊ ղեկավարությունը ինքնաառաջադրված թեկնածուներից ծրագրեր պահանջել է, թե նրանք սեփական նախաձեռնությամբ են հանդես եկել: Միաժամանակ հստակ է, որ ինքնաառաջադրված չորս թեկնածուներից եւ ոչ մեկի թեկնածության վրա վերջնական որոշումը կանգ չի առել: Irakanum.am-ի ունեցած հավաստի տեղեկություններով խնդիրն այն է, որ  «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը դեռ վերջնական որոշում չունի քաղաքապետի թեկնածուի հարցում: Միաժամանակ մեր աղբյուրների փոխանցմամբ ՔՊ-ն որոշել է առանձին մասնակցել ավագանու ընտրություններին: Առանձին ՔՊ-ականներ հակված են ընտրություններին միայնակ գնալ, հիշեցնելով, որ ԵԼՔ դաշինքը իր առջեւ դրած խնդիրը լուծել է, եւ ի վերջո հուշագրում նշված է, որ նրանք միասին մասնակցելու են խորհրդարանական եւ Երեւանի քաղաքապետի ընտրություններին, ինչն արդեն իսկ արվել է: Իշխանափոխությունը ըստ ՔՊ-ականների տեղի  է ունեցել միայն իրենց անմիջական մասնակցությամբ, իսկ դաշինքի մյուս երկու կուսակցությունները պարզապես փորձում են շահել դրանից: Կա նաեւ մեկ այլ տարբերակ: ՉԻ բացառվում, որ վերջնական քննարկումներից հետո  Նիկոլ Փաշինյանը որոշում կայացնի դաշինքով մասնակցել ընտրություններին, եւ որպես թեկնածու առաջադրեն բոլորովին այլ մարդու, ում անունը մինչ այժմ չի քննարկվել: Ի դեպ մեր աղբյուրների փոխանցմամբ ինքնաառաջադրված չորս թեկնածուների մասով ներկայումս ընթանում են սոցհարցումներ: Դրանք իրականացվում են ոչ միայն սոցիալական ցանցերում, այլ նաեւ հասարակական ու քաղաքական շրջանակներում: Կընտրվի այն թեկնածուն, ում ռեյտինգն ավելի բարձր է: Irakanum.am  

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր