00:00:00

«Հիմնադիր խորհրդարանը» կմասնակցի առաջիկա ընտրություններին. Գեւորգ Սաֆարյան

20:44, 25 հուլիս 2018

«Հիմնադիր խորհրդարանի» քարտուղարության անդամ Գեւորգ Սաֆարյանն այսօր լրագրողների հետ զրույցում ասել է, որ իրենք պատրաստվում են մասնակցել առաջիկա ընտրություններին։ Նրա խոսքով՝ իրենք մտադիր են իրենց շուրջը կոնսոլիդացնել մեծ ընտրազանգված: «Արդեն ապագայում նախընտրական գործընթացների շրջանակում կարող են բանակցություններ վարվել քաղաքական այլ ուժերի հետ, նույնիսկ կոալիցիայի ստեղծմանն ուղղված»,- պարզաբանեց Սաֆարյանը՝ նշելով, սակայն, որ այս հարցով կոնկրետ որոշում դեռեւս չունեն: Նա միաժամանակ հավելեց, որ նախընտրական ցուցակների վերաբերյալ դեռեւս ոչ մի քննարկում չի եղել: «Հիմնադիր խորհրդարանի» ներկայացուցիչը շեշտեց, որ Հայաստանում իշխանության 3 ճյուղ կա, եւ հեղափոխությունից հետո փոխվել է դրանցից միայն մեկը: Իսկ մնացյալ երկուսը նույնպես բարեփոխումների կարիք ունեն, ուստի այս գործընթացը պետք է շարունակվի:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր