00:00:00

ՀԾԿՀ նախագահ Ռոբերտ Նազարյանը վայր է դրել լիազորությունները. Նոր ընտրությունը կլինի սեպտեմբերին

19:41, 25 հուլիս 2018

ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը մնացել է առանց նախագահի. ՀԾԿՀ նախագահ Ռոբերտ Նազարյանի պաշտոնավարման ժամկետը լրացել է այս տարվա հուլիսի 1ից: Ռոբերտ Նազարյանը NEWS.am-ի հետ զրույցում նշեց, որ ինքը նշանակվել էր 5 տարի ժամկետով, որը լրացել է եւ ինքը վայր է դրել լիազորությունները: Նրա խոսքով, նոր Սահմանադրության համաձայն հանձնաժողովի նախագահին ընտրելու է Ազգային ժողովը վարչապետի ներկայացմամբ: Նախկինում ներկայացնում էր վարչապետը, նշանակում էր՝ ՀՀ նախագահը: Հարցին, եթե իր թեկնածությունը ներկայացվի հանձնաժողովի նախագահի պաշտոնում, կհամաձայնի՞, Ռոբերտ Նազարյանը պատասխանեց. «Եթե նման առաջարկ լինի, իհարկե, կմտածեմ»: Նշենք, որ քանի որ Ազգային ժողովն արձակուրդում է, ապա առնվազն մինչեւ սեպտեմբեր ՀԾԿՀ-ն կաշխատի առանց նախագահի:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր