00:00:00

Վալերիյ Օսիպյանը սպայական կոչումներ է շնորհել (տեսանյութ, լուսանկարներ)

19:01, 25 հուլիս 2018

Եռագույն ժապավենով և աստղերով 11 զույգ ուսադիրները ոստիկանությունում արդեն որպես սպա ծառայողներինն են։ Ոստիկանության տարբեր ստորաբաժանումների 11 աշխատակիցներ առաջին սպայական ուսադիրները հուլիսի 25-ին անձամբ ստացան ոստիկանության պետից։ Նրանք աչքի են ընկել բարեխիղճ և սրտացավ ծառայությամբ։ Վալերիյ Օսիպյանի հրամանով էլ ծառայությունը շարունակելու են արդեն միջին խմբի պաշտոններում։ Ոստիկանության պետը փաստեց՝ հրամայական է օր օրի ավելի իրավագիտակից դարձող հասարակության հետ համահունչ քայլել՝ կատարելագործելով մասնագիտական գիտելիքները, բարձրացնելով կրթական մակարդակը, և, իհարկե, ծառայությանը վերաբերվելով ավելի սրտացավ։ «Մենք կոչված ենք ծառայելու հասարակությանը և պետք է մեր առաքելությունն իրականացնենք հավուր պատշաճի ու բարձր պատրաստակամությամբ»՝ ընգծեց ոստիկանության պետը։ https://www.youtube.com/watch?v=0TBbBqdCVbk

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր