00:00:00

ՀՀԿ-ական ընտրակեղծարարը նոր պաշտոն է ստացել

18:40, 25 հուլիս 2018

Երեկ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Արմեն Ղուլարյանը նշանակվել է քաղաքաշինության կոմիտեի նախագահի առաջին տեղակալ: Արմեն Ղուլարյանը եղել է Տավուշի մարզպետ, իսկ 2014թ-ին զբաղեցրել է կրկին քաղաքաշինության նախարարի տեղակալի պաշտոնը: Պետք է նկատել, որ ՀՀԿ-ական նախկին այս գործչի անունը մի քանի անգամ կապվել է ընտրակեղծիքների կազմակերպման հետ: 2014-ին ի դեպ ըստ մամուլի հրապարակումների նա ազատվել էր Տավուշի մարզպետի  պաշտոնից, քանի որ նախագահական ընտրությունների ժամանակ ՀՀԿ-ի համար սահմանաված կեղծիքի չափը չէր կարողացել ապահովել: Փաշինյանի այս որոշումն արդեն իսկ առաջացրել է մի շարք դժգոհություններ։ Թե ինչու է վարչապետը նման քայլի գնացել, դեռեւս չի մեկնաբանվել։  

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր