00:00:00

ՄԽ համանախագահները Մնացականյան-Մամեդյարով հանդիպման առաջարկ են արել. Բալայան

17:55, 25 հուլիս 2018

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները առաջարկել են Հայաստանի ու Ադրբեջանի արտաքին գործերի նախարարներ Զոհրաբ Մնացականյանին և Էլմար Մամեդյարովին ևս մեկ հանդիպում անցկացնել: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում ասաց ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը: «Արտաքին գործերի նախարարների ևս մեկ հանդիպում անցկացնելու վերաբերյալ առաջարկ ներկայացվել է համանախագահների կողմից: Հանդիպման վայրի և ժամկետների շուրջ վերջնական համաձայնեցումից հետո դրա մասին կտեղեկացնենք մեր հասարակությանը, ինչպես և կատարվել է նախկինում»,- ասաց Բալայանը։ Ադրբեջանի ԱԳ նախարար Մամեդյարովը հուլիսի 24-ին հայտարարել էր, որ սեպտեմբերին Նյու Յորքում ծրագրվում է հանդիպում Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարի հետ: Նրա խոսքով՝ հանդիպումը հնարավոր է տեղի ունենա ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի շրջանակում:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր