ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի եղբայրը՝ Լեւոն Սարգսյանը, նրա դուստրը՝ Անի Սարգսյանը, ինչպես նաեւ Պաշտպանության նախկին նախարար Միքայել Հարությունյանը գտնվում են հետախման մեջ։ Այս մասին Irakanum.am-ի հետ զրույցում ասաց ՀՔԾ մամուլի խոսնակ Մարինա Օհանջանյանը։ Նրա խոսքով՝ Լեւոն Սարգսյանի եւ Միքայել Հարությունյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է կալանավորումը, իսկ Անի Սարգսյանի եւ Լեւոն Սարգսյանի որդու՝ Նարեկ Սարգսյանի՝ ստորագրություն չհեռանալու մասին։
Նշենք, որ ՀՀ հատուկ քննչական ծառայությունը հուլիսի 3-ին քրեական գործ է հարուցել`2008 թվականի մարտի 1-ի գործով։ ՀՀ պաշտպանության նախկին նախարար, գեներալ-գնդապետ Միքայել Հարությունյանը ներգրավվել է որպես մեղադրյալ։ Նրան մեղադրանք է առաջադրվել այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ սահմանադրական կարգը տապալելու համար:
Հայտարարագրման ենթակա գույքը թաքցնելու և ապօրինի հարստանալու դեպքերի վերաբերյալ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործի շրջանակներում 06.07.2018թ.-ին ծառայության քննիչի կողմից որոշում է կայացվել Լյովա Սարգսյանին (Սերժ Սարգսյանի եղբայր-խմբ) և վերջինիս դստերը` Անի Սարգսյանին ՀՀ քրեական օրենսգրքի 310.1-րդ հոդվածի 1-ին մասով և 314.3-րդ հոդվածի 2-րդ մասով որպես մեղադրյալ ներգրավելու մասին: ՀՀ քրեական օրենսգրքի 310.1-րդ հոդվածի 1-ին մասով մեղադրանք է առաջադրվել նաև Լ. Սարգսյանի որդուն` Նարեկ Սարգսյանին:
Irakanum.am