00:00:00

Աշոտ Հակոբյանը Վրաստանի դեսպանի հետ քննարկել է Բագրատաշենի կամրջի շինարարության հարցը

16:20, 25 հուլիս 2018

ՀՀ տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Աշոտ Հակոբյանն ընդունել է Հայաստանում Վրաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Գիորգի Սագանելիձեին։ Նախարարությունից հայտնում են, որ ողջունելով հյուրին` նախարարը բարձր է գնահատել երկու երկրների միջեւ համագործակցության ամուր հիմքերը։ Հանդիպմանն անդրադարձ եղավ երկկողմ հետաքրքրություն ներկայացնող տարածաշրջանային խնդիրներին: Կողմերը քննարկեցին Բագրատաշենի կամրջի շինարարության ծրագրին վերաբերող մանրամասներ։ Նախարարն ու դեսպանը զրուցեցին նաեւ երկաթուղային փոխադրումներին առնչվող հարցերի շուրջ, մասնավորապես, Երեւան-Բաթումի-Երեւան երթուղին առավել բարեկարգ շարժակազմով սպասարկելու հնարավորությունների մասին։ Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են նաեւ Լարսի ավտոճանապարհին, բեռնափոխադրումներին եւ ուղեւորափոխադրումներին առնչվող մի շարք խնդիրների։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր