00:00:00

35 ժամով դադարեցվելու է Աջափնյակի որոշ հատվածների գազամատակարարումը

15:10, 25 հուլիս 2018

«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն  տեղեկացնում է,  որ գործող գազատարների  հետ ներմիացման, պրոֆիլակտիկ վերանորոգման, ձմռան նախապատրաստական  աշխատանքներ կատարելու նպատակով հուլիսի  26-ի  ժամը 9:00-ից  մինչեւ հուլիսի  27-ի ժամը 20:00-ն դադարեցվելու  է  Աջափնյակ   վարչական շրջանի Հալաբյան փողոցի թիվ 22ա, 22բ, 24, 26, 28, 30, 34, 34ա, 36, 38, 48, Ալիխանյան  եղբայրներ փողոցի թիվ 1-ից մինչեւ 8, Մարգարյան փողոցի թիվ 7, Միկոյան փողոցի թիվ 2/2 հասցեների բազմաբնակարան շենքերի եւ հարակից առանձնատների, Դավթաշեն գյուղի եւ  տարբեր նշանակության  հանրային օբյեկտների գազասպառողների գազամատակարարումը: «Հայցում ենք գազասպառողների ներողամտությունը եւ խնդրում   ենք պահպանել անվտանգության կանոնները: Գազանջատման վերաբերյալ լրացուցիչ տեղեկություններ ստանալու նպատակով զանգահարեք 1-04 հեռախոսահամարով»,-ասված է հաղորդագրության մեջ:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր