00:00:00

ՄԻՊ-ը կանանց «Աբովյան» ՔԿՀ-ում արձանագրված խնդիրների վերաբերյալ արտահերթ զեկույց է հրապարակել

14:44, 25 հուլիս 2018

Մարդու իրավունքների պաշտպանի կողմից հրապարակվել է «Քրեակատարողական համակարգում ազատությունից զրկված կանանց եւ անչափահասների իրավունքների ապահովման  վերաբերյալ» արտահերթ զեկույց: ՄԻՊ-ից հայտնում են, որ Պաշտպանին հասցեագրված բողոքների քննարկման, ինչպես նաեւ մշտադիտարկման չհայտարարված այցերի արդյունքում արձանագրվել են խախտումներ: Զեկույցում տեղ գտած հարցերը հիմնականում վերաբերում են կանանց եւ անչափահասների բժշկական զննությանը, հոգեբանական աշխատանքներին, պահման պայմաններին, ինչպես նաեւ նրանց նկատմամբ վերաբերմունքին: Հատուկ անդրադարձ է կատարվել «Աբովյան» քրեակատարողական հիմնարկի անձնակազմի աշխատանքային պայմաններին ու նրանց սոցիալական ցածր երաշխիքներին: Զեկույցում վեր հանված յուրաքանչյուր հարցի լուծման ուղղությամբ ներկայացվել են հստակ առաջարկներ՝ ներպետական եւ միջազգային չափանիշների մանրամասն վերլուծությամբ: Արտահերթ հրապարակային զեկույցը հասանելի է հետեւյալ հղումով։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր