00:00:00

ՀՀ ԱԳ նախարարը կարեւորել է ՄԱԿ-ի աջակցությունը Մինսկի Խմբի ձեւաչափով ղարաբաղյան խաղաղ բանակցությունների շարունակմանը

14:37, 25 հուլիս 2018

Մենք ունեինք ծրագրված աշխատանքներ ՄԱԿ-ում, որոնք վերաբերում են սոցիալ-տնտեսական ոլորտում Հայաստանի գերակայությունների ներկայացմանը, ՄԱԿ-ի զարգացման օրակարգի իրականացման առումով: Այս մասին «Ամերիկայի ձայն»-ին  տված հարցազրույցում նշել է Հայաստանի ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը՝ ներկայացնելով հայկական պատվիրակության ԱՄՆ կատարած այցի  արդյունքները: «Արդեն ծրագրված է, որ մենք այս տարի պետք է ներկայացնենք այն: Շատ ոգեւորիչ է, որ նոր ոգով ու նոր շնչով այդ ծրագրերը ներկայացվեցին»,-ասել է նա: Այցի շրջանակում ԱԳ նախարարը հանդիպումներ է ունեցել ՄԱԿ-ի ղեկավար շրջանակների, այդ թվում ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի հետ: «Մեր զրույցները կառուցված էին Հայաստանի եւ ՄԱԿ-ի համատեղ օրակարգի բոլոր գերակայությունների շուրջ: Դուք շատ լավ գիտեք, որ այդ օրակարգում ընդգրկված են հարցեր, որոնք վերաբերում են Հայաստանի ներքին քաղաքականությանը, այդ թվում բարեփոխումներին, արդարությանը, օրենքի գերակայությանը, կոռուպցիայի դեմ պայքարին, հավասար պայմանների ստեղծմանը»,-ասաց Մնացականյանը: Շոշափվող հարցերից է եղել նաեւ անվտանգությունը, ներառյալ Արցախի հակամարտությունը: Ըստ Մնացականյանի, ՄԱԿ-ը միշտ աջակցում է Մինսկի խմբի շրջանակում ղարաբաղյան խնդրի խաղաղ կարգավորմանը: Նա կարեւորել է ՄԱԿ-ի եւ նրա գլխավոր քարտուղարի աջակցությունը այս ձեւաչափով բանակցությունների շարունակմանը: Նշենք, որ Հայաստանում հեղափոխությունից հետո նոր իշխանությունները վարում են ակտիվ արտաքին քաղաքականություն՝ երկխոսություն վարելով Ռուսաստանի, ԵՄ-ի, այլ երկրների հետ: Սեպտեմբերին նախատեսվում է Նիկոլ Փաշինյանի այցը ԱՄՆ՝ ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեային մասնակցելու համար: «Ամեն ինչ անելու ենք, որ լավագույնս կարողանանք ներգրավվել երկոխոսության մեջ մեր գործընկերների հետ կառավարություննների ղեկավարների, երկրների ղեկավարների մակարդակով: Մենք շատ ոգեւորված եւ ուրախ ենք, որ կկարողանանք այդ առիթից օգտվել եւ նաեւ մեր օրակարգն առաջ տանել բոլոր մակարդակներով»,-ընդգծեց է Հայաստանի ԱԳ նախարարը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր