00:00:00

Ավտովթար Երևանի Դավիթ Բեկի փողոցում. կա տուժած

14:28, 25 հուլիս 2018 Պատահարներ

Հուլիսի 24-ին՝ ժամը 22:58-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Գաջեգործների փողոցի թիվ 76 հասցեի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ` ավտոմեքենան բախվել է պատին. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Ըստ ԱԻՆ կայքի՝ դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Դավիթ Բեկի փողոցի թիվ 106/5 հասցեում «ԶԻԼ» մակնիշի ավտոմեքենան (վարորդը՝ Բ. Մ., 1974 թ.) դուրս է եկել երթևեկելի գոտուց և վնասելով ծառերը (8 հատ) բախվել նշված հասցեում գտնվող «Պարտեզ» ռեստորանահյուրանոցային համալիրի պատին, ինչի հետևանքով վնասվել են պատը (մոտ 1 քմ), ռեստորանի պատուհանները (2 հատ): Շտապօգնության աշխատակիցները վարորդին ցուցաբերել են համապատասխան բուժօգնություն. վերջինս հրաժարվել է հոսպիտալացումից: Փրկարարներն իրականացրել են հերթապահություն` մինչ ավտոմեքենայի գազի բալոնի պարունակության ավարտվելը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր