00:00:00

Աբխազիայի արտգործնախարարը շնորհավորական ուղերձ է հղել ԱՀ արտաքին գործերի նախարարության հիմնադրման 25-ամյակի կապակցությամբ

03:23, 25 հուլիս 2018

Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլյանը շնորհավորական ուղերձ է ստացել Աբխազիայի Հանրապետության արտաքին գործերի նախարար Դաուր Կովեից Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարության հիմնադրման 25-ամյակի կապակցությամբ:

Ինչպես հայտնում են ԱՀ ԱԳՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից՝ շնորհավորական ուղերձում, մասնավորապես, նշվում է․

«Իրենց գործունեության տարիների ընթացքում արցախցի դիվանագետները վստահորեն ցուցաբերել են բարձր պրոֆեսիոնալիզմ և մատուցել հայրենանվեր ծառայություն՝ ամենուր պաշտպանելով ազգային շահերը և ամրապնդելով երկրի դիրքերը միջազգային ասպարեզում:

Այսօր Արցախի Հանրապետության դիվանագիտությունը, առաջնորդվելով պետության կայունության և անվտանգության ապահովման անհրաժեշտությամբ, հետևողականորեն շարժվում է բազմակողմանի համագործակցության ընդլայնման ճանապարհով բոլոր պետությունների հետ, որոնք, իրենց հերթին, պատրաստակամություն են հայտնում երկխոսություն իրականացնել միջազգային իրավունքի նորմերի և սկզբունքների համաձայն՝ փոխադարձ հարգանքի և հավասարության հիման վրա։

Չեմ կասկածում, որ սարերի ետևում է այն օրը, երբ Ձեր երկրի դիվանագիտությունը կհասնի արդարության հաղթանակին և Արցախի Հանրապետությունը կստանա համընդհանուր միջազգային ճանաչում։

Վստահ եմ, որ կառուցողական և արդյունավետ երկխոսության հետագա զարգացումը կշարունակի այսուհետ ևս նպաստել Աբխազիայի Հանրապետության և Արցախի Հանրապետության միջև կապերի բազմակողմանի ընդլայնմանը` ի պաշտպանություն մեր պետությունների ինքնիշխանության ու անկախության, և ի շահ մեր ժողովուրդների»։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր