00:00:00

Մարդու անցյալն այս աստիճան շահարկելը նույնպես սխալ է. Ավինյանը՝ իր խորհրդականի մասին

03:11, 25 հուլիս 2018

Եթե մարդը դատապարտված չի եղել, մարդու անցյալն այս աստիճան շահարկելը նույնպես սխալ է: Այս մասին այսօր՝ հուլիսի 24-ին «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը՝ անդրադառնալով Գեորգի Մուրադյանի անվան շուրջ խոսակցություններին: «Անկեղծ ասած՝ այդ բոլոր թեմաներից ես տեղյակ եմ եղել, ասվել է, հավելյալ ասելիք ես ինքս չունեմ: Եթե մարդը դատապարտված չի եղել, մարդու անցյալն այս աստիճան շահարկելը նույնպես սխալ է»,- ասաց նա: Հարցին, թե ինքն անձամբ միջամտե՞լ է sut.am կայքում հրապարակված նյութում փոփոխություններին, Ավինյանն ասաց, որ Դանիել Իոաննիսյանը բացատրություններ տվել է, եւ այլ մեկնաբանությունների կարիք չկա: «Տիրայր Մուրադյանի հետ շատ նորմալ բարիդրացիական հարաբերություններ ենք ունեցել, եւ ես չեմ կարծում, որ որեւէ բան կփոխվի այս միջադեպից հետո»,- հավելեց նա: Նշենք, որ Տիգրան Ավինյանի խորհրդական Գեորգի Մուրադյանի անունը մամուլում կապվում էր թմրանյութերի մաքսանենգության հետ: Նա պարզաբանում էր տարածել, թե Գեորգի Մուրադյանը թմրանյութերի ապօրինի շրջանառության գործով ներգրավված է եղել որպես մեղադրյալ, ինչը չի ապացուցվել, փոխարենը մեղադրվել է ապօրինի ռազմամթերք պահելու համար: Վճռի բողոքարկումից հետո նա արդարացվել է:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր