00:00:00

Ես Հայկոյի ծրագիրը գամ քեզ ներկայացնե՞մ. Սասուն Միքայելյանը` լրագրողին

02:59, 25 հուլիս 2018

«Քաղաքացիականն պայմանագիր» կուսակցությսն  2 թեկնածուներ այսօր ներկայացրել են քաղաքապետի պաշտոնում ընտրվելու դեպքում իրենց ծրագիրը: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՔՊ անդամ, ԱԺ պատգամավոր Սասուն Միքայելյանը: Սասուն Միքայելյանն ասաց,  որ «Կարգին Հայկոն»` դերասան Հայկ Մարությանը, ներկայացրել է  քաղաքի հետագա զարգացման մասին իր ծրագիրը: Լրագրողի հարցին, թե ինչպե՞ս է պատկերացնում դերասանին քաղաքապետի պաշտոնում, Սասուն Միքայելյանն ասաց, որ շատ քաղաքական գործիչներ կան, որ նախկինում դերասան են եղել: «Ծրագրերը ներկայացրել են, մարդիկ իրենց գնահատականը կտան, ես Հայկոյի ծրագիրը գամ քեզ ներկայացնե՞մ»,-ասաց Միքայելյանը: Վարչապետի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանն էլ լրագրողների հետ զրույցում ասաց, որ ընթացիկ հարցեր են քննարկվել եւ 1 շաբաթվա ընթացքում բոլոր հարցերի պատասխանները կտրվեն: Աղաջանյանը չբացառեց, որ ՔՊ-ում քաղաքապետի նոր թեկնածուներ էլ կարող են առաջադրվել:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր