00:00:00

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը Երևանի քաղաքապետի թեկնածուի հարցում որոշում դեռևս չունի

02:16, 25 հուլիս 2018

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նիստում Երևանի ավագանու ընտրություններում կուսակցության ցուցակի առաջին համարի հարցում որոշում չի կայացվել: Այդ մասին լրագրողների հետ զրույցում ասաց Ազգային ժողովի պատգամավոր, քաղաքապետի հավանական թեկնածու Ալեն Սիմոնյանը: «Դեռևս քննարկվում է, որևէ հայտարարի չենք եկել: Ինքնաառաջադրված 4 թեկնածուներից բացի այլ թեկնածուներ չկան»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ, ասաց Սիմոնյանը: Նա նշեց, որ դեռևս քննարկման փուլում է Երևանի ավագանու ընտրություններին կուսակցության մասնակցության ձևաչափը: ՔՊ-ի՝ Երևանի քաղաքապետի 4 թեկնածուներն են՝ Ալեն Սիմոնյանը, դերասան Հայկ Մարությանը, Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Զարուհի Բաթոյանը և ՀՀ վարչապետի խորհրդական Սրբուհի Ղազարյանը: Վերջինս իր հերթին նշեց, որ նիստում  քննարկվել են թեկնածուների ընդհանուր մոտեցումները Երևանի քաղաքային կառավարման հարցում, առաջարկությունները: «ՔՊ վարչությունը ընթացակարգի համաձայն որոշումը կընդունի առաջին համարի թեկնածուի վերաբերյալ և կհրապարակվի»,- ասաց նա: Հարցին, թե Նիկոլ Փաշինյանը որևէ թեկնածուի հարցով նախապատվություն ունի, Ղազարյանն ասաց, որ թեկնածուն պետք  ընտրվի վարչության կողմից, փակ քվեարկությամբ: Ինքնաառաջադրված թեկնածու Զարուհի Բաթոյանն էլ հավելեց, որ բոլոր թեկնածուների առաջադրումները քննարկվել են, նրանցից երկուսը՝ Սրբուհի Ղազարյանը և Հայկ Մարությանը ներկայացրել են իրենց ծրագրերը, հեռանկարները և այլն:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր