00:00:00

ԸՕ բարեփոխումները կառավարությունում կքննարկվեն արտախորհրդարանական ուժերի հետ

01:47, 25 հուլիս 2018

ՀՀ վարչապետին առընթեր ընտրական օրենսդրության բարեփոխումների հանձնաժողովը շարունակում է Ընտրական օրենսգրքի մի շարք ոլորտների կարգավորումների վերաբերյալ հանրային քննարկումների շարքը: Ինչպես տեղեկացնում են  ՀՀ առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանի գրասենյակից, նախկինում հանձնաժողովն արդեն ունեցել է հանրային քննարկումներ ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչների, լրատվամիջոցների խմբագրերի, կանանց իրավունքներով զբաղվող կազմակերպությունների, դիտորդական առաքելությամբ հանդես եկող թիմերի և արտախորհրդարանական որոշ ուժերի հետ: Այս անգամ կրկին քննարկման են հրավիրվում արտախորհրդարանական կուսակցությունները, որոնց հետ հանդիպումը կկայանա հուլիսի 26-ին, ժամը 17:00-ին: Հանդիպումը տեղի է ունենալու Հայաստանի Հանրապետության Կառավարության նստավայրում (ք. Երևան, Հանրապետության հրապարակ, Կառավարական տուն 1):

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր