00:00:00

Հունաստանում հրդեհների հետևանքով զոհերի թիվը հասել է 74-ի

23:50, 24 հուլիս 2018 Պատահարներ

Հունաստանում անտառային հրդեհների հետևանքով զոհերի թիվը հասել է 74-ի: Այս մասին հայտնում է Sputnik Греция-ն՝ հղում անելով հրշեջ ծառայությանը: Նշվում է, որ հրդեհի հետևանքով տուժել է առնվազն 187 մարդ (164 մեծահասակ և 23 երեխա): Անհայտ կորած է համարվում ավելի քան 100 մարդ: Հիշեցնենք, որ երեկ Հունաստանում՝ Աթենքից արևմուտք ընկած հատվածում, զանգվածային անտառային հրդեհ էր բռնկվել, որի պատճառով մարդիկ ստիպված են եղել փախչել տներից: Հրդեհը բռնկվել էր հունական մայրաքաղաքից 55 կմ արևմուտք ընկած շրջանում: Կրակից բարձրացող ծխի ամպերը տեսանելի են եղել Աթենքի Ակրոպոլիսի և Պարթենոնի տաճարի գլխավերևում: Հունաստանի Ատտիկա և մյուս շրջաններում մոլեգնող հրդեհների հետևանքով տուժած ՀՀ քաղաքացիների համար Հունաստանում Հայաստանի դեսպանությունում գործում է թեժ գիծ:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր