00:00:00

ՀՀ ՊՆ N զորամասի պահպանության տեղամասի մարտական դիրքում զինվոր է զոհվել

23:19, 24 հուլիս 2018 Պատահարներ

ՀՀ քննչական կոմիտեի ԶՔԳՎ ութերորդ կայազորային քննչական բաժնում քննություն է տարվում՝ պարզելու ժամկետային զինծառայող Ժորա Պետրոսյանի մահվան հանգամանքները։ Հուլիսի 24-ին կայազորային քննչական բաժնում ահազանգ է ստացվել, որ 2018 թվականի հուլիսի 24-ին՝ ժամը 15:00-ի սահմաններում, ՀՀ ՊՆ N զորամասի պահպանության տեղամասի մարտական դիրքում դեմքի շրջանում մահացու հրազենային վիրավորում է ստացել պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Ժորա Վահագի Պետրոսյանը: Անմիջապես դեպքի վայր է մեկնել քննչական խումբը։ Նախնական տվյալներով՝ զինծառայողը մահացու հրազենային վիրավորումն ստացել է ծառայակցի կողմից զենքի հետ վարվելու կանոնները խախտելու հետևանքով: ՀՀ քննչական կոմիտեի ԶՔԳՎ ութերորդ կայազորային քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 373-րդ հոդվածի 3-րդ մասով: Ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական գործողություններ՝ նախնական տվյալներն ստուգելու, զինծառայողի մահվան բոլոր հանգամանքների բազմակողմանի, օբյեկտիվ և լրիվ հետազոտումն ապահովելու ուղղությամբ։ Քննության արդյունքների մասին կտեղեկացնենք լրացուցիչ։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր