00:00:00

Դաշնակցության անունը մի տվեք, դրա տակից դուրս չեք գա. ԱԺ-ում կրքերը թեժացան

22:15, 24 հուլիս 2018

ՀՅԴ-ն առաջարկում է ընտրական օրենսգրքում փոփոխություն կատարել, որով ընտրություններից առաջ ողջամիտ ժամկետներով կդադարեցվեն բոլոր տեսակի բարեգործական կազմակերպությունների կողմից բարեգործությունների կատարումը, կբացառեն այն ուժերի մասնակցությունն ընտրություններին, որոնց անվանումները համընկնում են բարեգործական կազմակերպությունների բարեգործական կազմակերպությունների անվանումների հետ: Այս առնչությամբ Դավիթ Հարությունյանը նկատեց. «Վաղը կարող է մեկը գնա եւ «Քաղաքացիական պայմանագիր» անունով բարեգործական կազմակերպություն ստեղծի եւ բոյկոտի մի կուսակցության: Սա արհեստական ձեւ է: Այն, ինչ գրված է արդեն գործող Ընտրական օրենսգրքում, նորմալ է, դրանից մի տող ավելը վտանգավոր է»: Արմեն ռուստամյանն էլ նկատեց, որ օրենքը հստակ չի ասում, նշում է «ողջամիտ ժամկետ», իսկ մեզ համար ողջամիտ ժամկետ է այն օրը, երբ հայտարարվում է, թե երբ են լինելու ընտրությունները: Այս հայտարարությանն արձագանքեց «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանը. «Առավոտյան ես «Դաշնակցություն» անումով բարեգործական կազմակերպություն եմ ստեղծում ու արգելվում ձեր մասնակցությունը ընտրություններին»: «Դուք իրավունք չունեք Դաշնակցության հետ կապված որեւէ բան ստեղծելու: ՀՅԴ էլ չեք կարող, հենց դուք դա ստեղծեցիք, 128 տարվա համար պետք է պատասխան տաք, դրա տակից չեք կարող դուրս գալ»,-ասաց Ռուստամյանը, ինչին Բագրատյանն արձագանքեց. «500 տարվա պատասխան էլ կտանք, բայց մենք դեմ ենք այդ առաջարկին»: Նաիրա Զոհրաբյանն էլ հավելեց. «Մի փորձեք ենթատեքստեր բերել: Մենք ընտրություններին մասնակցելու ենք «ԲՀԿ» անունով»: Ռուստամյանն էլ ասաց. «Դե ուրեմն Դաշնակցության անունը մի տվեք»: Ռուստամյանի եւ Սերգեյ բագրատյանի միջեւ թեժ բանավեճ ծավալվեց: Դավիթ Դարությունյանը դեմ արտահայտվեց, որ այդ ժամանակահատվածում ընդհանրապես դադարեցվեն բոլոր բարեգործությունները. «Այսինքն ասում ենք՝ մեզ մոտ ընտրություններ են, դադարեցրեք ձեր վիրահատությունները: Սա անընդունելի է»: Ռուստամյանն էլ արձագանքեց. «Այո, պետք է դադարեցվեն, որովհետեւ մենք ամեն ինչ էլ տեսել ենք, այդ օրերին բոլորը սկսում են հումանիստ դառնալ»:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր