00:00:00

Դեղերը դեղատոմսով բաց թողնելու կարգի շուրջ քննարկումները շարունակվում են

20:56, 24 հուլիս 2018

Դեղատոմսով դեղերի բաց թողնման կարգի կիրարկմանն առնչվող հարցերը շարունակում են մնալ հանրային քննարկումների օրակարգում: Փոփոխությունը սահուն կազմակերպելու նպատակով առողջապահության նախարարությունը պարբերաբար հանդիպումներ է կազմակերպում շահագրգիռ բոլոր կողմերի հետ` քննարկելու առկա մտահոգություններն ու այն խնդիրները, որոնք կարող են ի հայտ գալ կարևոր այս փոփոխությունը կյանքի կոչելիս:
Ինչպես տեղեկացնում են առողջապահության նախարարությունից, հերթական հանդիպումն անցկացվել է երիտասարդ մասնագետների, մասնավորապես, Երիտասարդ բժիշկների ազգային խորհրդի և Երիտասարդ բժիշկների հայկական ասոցիացիայի ներկայացուցիչների հետ:
Առողջապահության փոխնախարար Անահիտ Ավանեսյանը ներկայացրել է հանդիպման նպատակը, շեշտել, որ դեղերը դեղատոմսով դուրս գրելու ընթացքը կանոնակարգելու համար անչափ կարևոր է նաև երիտասարդ մասնագետների կարծիքը, լսել նրանց կողմից հնարավոր համարվող ընթացիկ տեխնիկական հարցերը և առաջարկները:
Երիտասարդ բժիշկները բարձրացրել են իրենց հետաքրքրող, մտահոգող հարցերը, որոնք վերաբերում են իրականացվելիք փոփոխությանը: Նրանց առաջարկվել է ներկայացնել դեղերը դեղատոմսով դուրս գրելու կարգի նոր նախագիծ, որը կքննարկվի մասնագիտական  խմբերի հետ, իսկ ընդունելի դիտողությունները կներառվեն հիմնական փաստաթղթում:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր