00:00:00

Կուսումնասիվեն փափուկ պաղպաղակի պահպանման, տեղափոխման եւ իրացման գործընթացները» ՍԱՊԾ

19:42, 24 հուլիս 2018

ՀՀ կառավարությանը ենթակա սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը, առաջնորդվելով սեզոնային ռիսկերի հիման վրա կազմված ծրագրերով, ինչպես նաեւ ստացված ահազանգերով, պետական վերահսկողական միջոցառումների շարք է սկսում հետեւյալ ուղղություններով՝ պաղպաղակի շուկա (չփաթեթավորված (փափուկ) պաղպաղակի պահպանման, տեղափոխման եւ իրացման գործընթացների ուսումնասիրություն), մանկական ժամանցի վայրեր, մանկական սրճարաններ, փոքր եւ միջին հանրային սննդի օբեկտներ: ՍԱՊԾ-ից հայտնում են, որ վերահսկողական գործողությունների արդյունքների մասին կտեղեկացնեն լրացուցիչ: Հավելենք, որ Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինն առաջնորդվում է տնտեսվարողներին նախ անհրաժեշտ տեղեկատվություն եւ խորհրդատվություն, մասնագիտական աջակցություն տրամադրելու եւ հետո միայն՝ վարչական պատասխանատվության միջոցներ կիրառելու սկզբունքով: «Քեթրին Գրուպ», ինչպես նաեւ վերջինիս հետ փոխկապակցված «Մաքսֆրուտ», «Ֆրուտ Վորլդ», «Մելատրոպիկ» ընկերություններում հարկային համալիր ստուգումների  արդյունքում պետական բյուջե է վճարվել շուրջ 600 միլիոն ՀՀ դրամի լրացուցիչ հարկային պարտավորություն:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր