00:00:00

Ճոյտը զանգել է ոստիկանություն եւ հայտնել, որ հարձակվել են գազալցակայանի վրա ու տարել գումար

19:25, 24 հուլիս 2018

Արմավիրի մարզում, այսօր, հուլիսի 24-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել. ժամը 00։10-ի սահմաններում Արմավիրի մարզի Զվարթնոց թաղամասի բնակիչ՝ 55-ամյա Հակոբ Հակոբյանը ահազանգել է ոստիկանության Վաղարշապատի բաժին եւ հայտնել, որ Էջմիածին-Երեւան ավտոճանապարհի Նորակերտ գյուղի տարածքում գտնվող գազալցակայանի վրա հարձակում է տեղի ունեցել։ Shamshyan.com-ի  փոխանցմամբ, Հ. Հակոբյանը տեղեկացրել է նաեւ, որ հարձակվողը հարվածել է աշխատակցին, որը կորցրել է գիտակցությունը, որից հետո հարձակվողը գողացել է գումարը եւ դիմել փախուստի։ Ոստիկաններին ու քննիչներին գազալցակայանի աշխատակից՝ 29-ամյա Գագիկ Պ.-ն հայտնել է, որ անհայտ անձը առանց որեւէ սպառնալիքի, առանց որեւէ պահանջներ ներկայացնելու իրեն հրելով գցել է գետնին, որից հետո հափշտակել է սեղանին դրված 160 հազար դրամ գումարը, ինչպես նաեւ տարել է իր անձնական օգտագործման բջջային հեռախոսը։ Աղբյուրի տեղեկություններով՝ ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ Հ. Հակոբյանի եւ Գագիկ Պ.-ի պատմածները արժանահավատ չեն, որ իրականում ոչ մի նման դեպք տեղի չի ունեցել, այլ այդ ամենը բեմականացված ձեւի ներկայացվել է իրավապահներին։ Փաստի առթիվ Վաղարշապատի քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում։ Աղբյուրի տեղեկություններով՝ իրավապահներին ահազանգած Հակոբ Հակոբյանը հանրությանը հայտնի Ճոյտն է։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր