00:00:00

Վաչե Տերտերյանն ընդունել է Ֆրանսիայի գյուղական համայնքների ասոցիացիայի պատվիրակությանը

18:49, 24 հուլիս 2018

ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարի առաջին տեղակալ Վաչե Տերտերյանն այսօր ընդունել է Ֆրանսիայիգյուղականհամայնքներիղեկավարների ասոցիացիայի պատվիրակությանը՝ ասոցիացիայինախագահ, Գարժիլես-Դամպիերիհամայնքապետ ՎանիկԲերբերյանի գլխավորությամբ։ Պատվիրակության կազմում են եղել նաև ՕտրակիհամայնքապետՔրիստոֆԲեդոսոսյանը, Շամալոկիհամայնքապետ ՄիշելՎարդանյանը, ԲորըգարդդեՏարրասոնիհամայնքապետ ԼիոնելԱրմաղանյանը, ԴոբյոֆլաԿամպանյիհամայնքապետ ԼորանսԲուսիյեղին, Գրավրոն-Սեﬔրվիլիհամայնքապետ ԿլերԿարրիեր-Գոդբուն, Արսոյիհամայնքապետ ԲրյունոԲետընոն։   Նախարար Սուրեն Պապիկյանի և իր անունից ողջունելով պատվիրակության անդամներին՝ Վաչե Տերտերյանը գոհունակությամբ արձանագրել է, որ հայ-ֆրանսիական ավանդական բարեկամությունը ապակենտրոնացված հարթությունում ամենահագեցածն է, ինչի վկայությունն է այն ուրախալի փաստը, որ ավելի քան չորս տասնյակ հայկական համայնքներ ունեն իրենց քույր կամ բարեկամ համայնքները Ֆրանսիայում։ Փոխնախարարը հավելել է, որ երկու երկրների համայնքները համագործակցում են ոչ միայն հումանիտար և մշակութային ոլորտներում, այլև այդ փոխգործակցությունը տեղափոխվում է ենթակառուցվածքների, կոմունալ-արտադարականև տնտեսական զարգացման ծրագրերի դաշտ։ «Մեր նոր կառավարության համար այժմ առաջնային է համայնքների տնտեսական ենթակառուցվածքների զարգացումը, և Հայաստանըհետաքրքրված է ծանոթանալ Ֆրանսիայի գյուղական համայքների զարգացման փորձառությանը»,- նշել է փոխնախարարը։ Վաչե Տերտերյանը կարևորել է նաև երկու երկրների համայքների միջև հորիզոնական համագործակցության ապահովման գործում Հայաստանի համայքների միության ակտիվ ներգրավվածությունն ու նախաձեռնողականությունը և համոզմունք հայտնել, որ աշնանը Հայաստանում կայանալիք Ֆրանկոֆոնիայիգագաթնաժողովը կխորացնի և նոր լիցքեր կհաղորդի հարաբերությունների հետագա զարգացմանը։   Իր հերթին Ֆրանսիայիգյուղականհամայնքներիասոցիացիայինախագահ ՎանիկԲերբերյանը շնորհակալություն է հայտնել ընդունելության համար և խնդրել պատվիրակության անունից ողջույններ փոխանցել նախարար Սուրեն Պապիկյանին։ Վանիկ Բերբերյանը նկատել է, որ Ֆրանսիական գյուղական համայնքների ասոցիացիան հաջողությամբ համագործակցում է Հայաստանի համայքների հետ զբոսաշրջության, գյուղատնտեսության, ժառանգության արժևորման ոլորտներում և միաժամանակ վստահեցրել, որ ֆրանսիական կողմը պատրաստակամ է աջակցել գյուղական համայքների զարգացման գործում և Հայաստանին փոխանցել տեղական զարգացման Ֆրանսիայի արժեքավոր փորձը։ Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են նաև ժառանգությանարժևորման, տեղականժողովրդավարության,կրթության փորձի փոխանակման, թափոններիկառավարմանևշինարարությանﬔթոդների ոլորտներում հայ-ֆրանսիական համագործակցության խորացմանն ուղղված մի շարք հարցեր։  

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր