00:00:00

Խոշոր հրդեհ Հաղթանակ թաղամասի աղբանոցում. այրվում է 2000 խմ աղբ

18:39, 24 հուլիս 2018 Պատահարներ

Հայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ հուլիսի 24-ին, ժամը 10:50-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երեւան քաղաքի Հաղթանակ թաղամասի աղբանոցում: Դեպքի վայր են մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից երեք մարտական հաշվարկ, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի արտակարգ իրավիճակների արձագանքման խումբը եւ Աղետների բժշկության կենտրոնի հերթապահ խումբը: Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցում է նաեւ «Սանիթեք» ՍՊԸ-ի 2 ջրատար: Պարզվել է, որ այրվում է 2000 խմ աղբ: Հիշեցնենք, որ օրերս այս աղբանոցի վերաբերյալ ահազանգել էր «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը, ով նաեւ տեսանկարահանել էր աղբանոցը: Իսկ արդեն այսօր գիշերը աղբանոցը սկսել է այրվել: Հարակից շենքերի բնակիչները բողոքում էին, որ խեղդվում են ծխի հոտից:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր