00:00:00

«Խաչաձեւ աղտոտումներ». կասեցվել է ալրային հրուշակեղենի եւ հացի արտադրամասի գործունեությունը

17:44, 24 հուլիս 2018

ՀՀ կառավարությանը ենթակա սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի մասնագետները վերահսկողություն են իրականացրել «Ա. Ավետիսյանի ԱՍԱ» ՍՊԸ-ին (ք. Երեւան) պատկանող ալրային հրուշակեղենի եւ «Սիսիանի հաց» ՍՊԸ-ին (Սյունիքի մարզ, ք. Սիսիան) պատկանող հացի արտադրամասերում: Պարզվել է, որ արտադրություններն իրականացվել են սննդամթերքի հիգիենային ներկայացվող պահանջների խախտմամբ, որն էլ հանգեցրել է հնարավոր խաչաձեւ աղտոտումների: «Սիսիանի հաց» ՍՊԸ-ի թողարկվող արտադրանքը չի ունեցել նաեւ ԵԱՏՄ-ի համապատասխանության հավաստման հայտարարագիր: «Ա. Ավետիսյանի ԱՍԱ» ՍՊԸ-ի եւ «Սիսիանի հաց» ՍՊԸ-ի արտադրական գործունեությունները կասեցվել են: Վերահսկիչը թույլատրել է վերսկսել անհատ ձեռնարկատեր Անդրանիկ Առաքելյանին (Սյունիքի մարզ, գ. Խնածախ) եւ «Մանթաշի Միլենա» Գ/Կ-ին (Շիրակի մարզ, գ. Մեծ Մանթաշ) պատկանող պանրի արտադրամասերի արտադրական գործունեությունը, քանի որ տրված բոլոր հանձնարարականները կատարվել են:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր