00:00:00

Կարեւոր է երեխաների նկատմամբ բռնության արձագանքման անհրաժեշտությունը

15:19, 24 հուլիս 2018

 Հուլիսի 19-ից 21-ը տեղի է ունեցել երեխաների նկատմամբ բռնության արձագանքման առկա ընթացակարգերի գնահատմանն ուղղված համաժողով: Հանդիպմանը ներկա են եղել շահագրգիռ գերատեսչությունների, պետական և հասարակական կառույցների շուրջ չորս տասնյակ ներկայացուցիչներ, տեղական և միջազգային փորձագետներ։ ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Սուրեն Քրմոյանը ողջունել է բոլորին և կարևորել երեխաների նկատմամբ բռնության արձագանքման անհրաժեշտությունը, անչափահասների արդարադատության ոլորտում միջգերատեսչական համագործակցությունը, հետազոտական և վիճակագրական արդյունքների հիման վրա քաղաքականության մշակման և բարեփոխումների իրականացման անհրաժեշտությունը: Հաջորդիվ ելույթ են ունեցել  ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Ա․ Մանուկյանը, Հայաստանում ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի Անչափահասների արդարադատության ծրագրի համակարգող տկն Վ. Օհանյանը, ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի փորձագետ տկն Լ․Է. Ինդրեյտենը, որոնք հանդես են եկել գործընկերության հետագա զարգացումներին աջակցող նախաձեռնությամբ։ Եռօրյա համաժողովի մասնակցային քննարկումների և խմբային աշխատանքների արդյունքում խորհրդի անդամները, գլոբալ գործընկերության անդամակցությամբ պայմանավորված, իրականացրել են ինքնագնահատում, ինչպես նաև քննարկել Հայաստանում երեխաների հանդեպ բռնությունը մինչ 2030-ը վերջ դնելու ճանապարհային քարտեզի առաջնահերթությունները, կանխարգելման և արձագանքման գործողությունների շեշտադրումների շրջանակը: Անչափահասների արդարադատության խորհրդի քարտուղարությունը իրականացվում է «Իրավական կրթության և վերականագնողական ծրագրերի իրականացման կենտրոն» ՊՈԱԿ-ի կողմից:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր