Այս մասին հաղորդում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով Թագավորության Ծովում փրկության եւ անվտանգության ծառայությանը:
Վերջինիս տեղեկությունների համաձայն իրականացվել են մի քանի գործողություններ: Միգրանտները հայտնաբերվել են Ջիբրալթարի նեղուցում եւ Ալբորան կղզու մոտ:
Միջերկրածովյա երթուղին ԵՄ միգրանտների տեղափոխման հիմնական ուղին է, ըստ մեծության երկրորդ տարանցիկ ճանապարհը անցնում է Բալկաններով:
Ավելի վաղ Միգրացիայի միջազգային կազմակերպությունը հաղորդել էր, որ 2018 թվականի սկզբից Միջերկրական ծովով Եվրոպա ժամանած միգրանտների եւ փախստականների թիվը գերազանցել է 50 հազարը, ավելի քան 1.4 հազարը զոհվել կամ անհետ կորել են:
Միեւնույն ժամանակ, Միգրացիայի միջազգային կազմակերպությունը ուշադրություն է հրավիրել Իսպանիա մեկնող միգրանտների եւ փախստականների թվի կտրուկ աճին: Տարեսկզբից այս երկիր է ժամանել 18 հազար մարդ, այս տարի Իսպանիան այդ իմաստով գերազանցել է Իտալիային եւ Հունաստանին: