00:00:00

Ինչո՞ւ քաղավիացիան չէր ստուգում «Արմավիա»-ի «սեւ արկղերը». մեկնաբանում է ավիատորը

03:01, 24 հուլիս 2018

«Արմավիա»-ի ինքնաթիռները շուրջ 3 տոննա չգրանցված ուղեբեռ էին տեղափոխում, դրա համար դրանք գերծանր քաշով են թռնում, շատ էին նավթ ծախսում, իսկ ինքնաթիռների «սեւ արկղերը» չէին ստուգվում: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Արցախի կառավարությանն առընթեր Քաղավիացիայի վարչության պետ, ավիատոր Դմիտրի Ադբաշյանը՝ մեկնաբանելով Քաղավիացիայի կոմիտեի կողմից «Արմավիա» ընկերության ինքնաթիռների «սեւ արկղերը» չստուգելու հանգամանքը: ««Արմավիա»-ի «սեւ արկղերը» չէին ուսումնասիրվում, էդ ծրագիրը ես եմ մտցրել, եւ պարզվեց, որ ամեն ինքնաթիռում մոտ 3 տոննա չգրանցված բագաժ են տեղափոխում, էդ բագաժի փողերը գրպաններն են դրել: Դրա համար ինքնաթիռները գերծանր քաշով են թռնում, շատ էին նավթ ծախսում: Հիմա ես առաջարկում եմ, որ «սեւ արկղերի» ուսումնասիրությունները արվեն վարչությունում, Տաթեւիկը պետք է դա անի կամ նրա օգնականները»,- ասաց Ադբաշյանը: Ավիատորի կարծիքով՝ «Արմավիա» ընկերության փլուզման պատճառը հենց այս հանգամանքն էր: «Քանի որ «Արմավիան» դա չէր անում, փլուզվեց: Եթե Մովսիսյանը, որ նստած էր այդքան տարիներ, գրագետ լիներ եւ այդ ամենը հասկանար, ինքը պետք է կանչեր Բաղդասարովին եւ ասեր՝ «լսի՛, Բաղդասարով ջան, էդ քո ինքնաթիռների մեջ ի՞նչ է կատարվում, էդ 3 տոննան ո՞վ է տանում, բերում, ու դրա փողերն ո՞ւր են գնում», եւ ժամանակին եթե ուղղեին, մինչեւ հիմա «Արմավիան» կաշխատեր»,- վստահ է Դմիտրի Ադբաշյանը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր