00:00:00

Ո՞ր փոխվարչապետն է ավելի հարուստ

02:12, 24 հուլիս 2018

Irakanum.am-ը շարունակում է ներկայացնել Հայաստանի բարձրաստիճան պաշտոնյաների գույքի եւ եկամուտի մասին տվյալները: Նորանշանակ կառավարության անդամները բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հաձնաժողով են ներկայացրել գույքի եւ եկամուտի մասին հայտարարագրերը՝ պաշտոնը ստանձնելու պահի դրությամբ: Հիշեցնենք, որ մեր նախորդ հրապարակումներում ներկայացրել էինք ՀՀ նորանշանակ մարզպետների ունեցվածքի մասին տվյալներ: Այժմ ներկայացնում ենք, թե ինչ եկամուտ ունեն ՀՀ փոխվարչապետերը: Առաջին փոխվարչապետ  Արարատ Միրզոյանը Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի ներկայացրած 2017թ. տարեկան գույքի ու եկամուտների հայտարարագրի, հարկային տարվա վերջում կազմել են 297 865 դրամ: Եկամտի չափը կազմել է 4 մլն 732,850 դրամ, որը ստացել է աշխատանքի վարձատրություն և/կամ դրան հավասարեցված այլ վճարումներից: Միրզոյանը փոխվարչապետի պաշտոնը  ստանձնելու օրվա դրությամբ հայտարարագրել է երկու բնակարան՝ բազմաբնակարան բնակելի շենքում ֆիզիկական անձանց բնակության համար նախատեսված: Նրա  հայտարարագրում նշված է, որ ունի մեկ մարդատար ավտոմոբիլային տրանսպորտի միջոց՝ KIA SORENTO 3.3 L մակնիշի: Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը հայտարարագրել է չորս անշարժ գույք՝ երկու ավտոտնակ և մեկական հողամաս ու բնակարան: Ունեցել է նաև բաժնետոմս 5000 դրամ արժողությամբ: Դրամական միջոցները կազմել են 77 միլիոն 16 հազար դրամ: Գրիգորյանի՝ տարեսկզբից մինչ պաշտոնը ստանձնելու օրն ընկած ժամանակահատվածում ստացած եկամուտները կազմել են 28 միլիոն 23 հազար դրամ: Մինչ կառավարությունում ընդգրկվելը 2006-2018 թթ. աշխատել է «ACRA Credit Reporting» ՓԲԸ խորհրդում՝ խորհրդի անդամի կարգավիճակով, իսկ 20122018 թթ. զբաղեցրել է «Արմենիա Ինշուրանս» ԱՍՊԸ-ի խորհրդի նախագահի պաշտոնը»: Փոխվարչապետ Տիգրան Ավինյանը Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին  ներկայացրած հայտարարագրում պաշտոնը ստանձնելու օրվա դրությամբ,  որպես անշարժ գույք է հայտարարագրել ավտոտնակ: Փոխվարչապետի Պաշտոնը ստանձնելու օրվա դրությամբ ունեցել է 7 հազար ամերիկյան դոլարի չափով ներդրումներ: Դրամական միջոցները կազմել են 2475 ԱՄՆ դոլար ու 600 հազար դրամ: Տարեսկզբից մինչ մայիսի 11-ն ընկած ժամանակահատվածում էլ ստացած եկամուտները կազմել են 14 հազար 620 ԱՄՆ դոլար, որոնց բոլորի դիմաց էլ նշված է միայն՝ այլ եկամուտներ: Irakanum.am

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր