00:00:00

«Կան մութ հարցեր». Ենիգոմշյանը՝ Պավլիկ Մանուկյանի սենսացիոն հայտարարության մասին

01:17, 24 հուլիս 2018

Ես իսկապես չգիտեմ, թե ինչու Պավլիկ Մանուկյանը նման հայտարարություն արեց դատարանի դահլիճում, դա բոլորի համար անակնկալ էր: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում նշեց «Հիմնադիր խորհրդարանի» անդամ Ալեք Ենիգոմշյանը՝ անդրադառնալով «Սասնա ծռերի» դատավարության ժամանակ Պավլիկ Մանուկյանի սենսացիոն հայտարարությանը: Հիշեցնենք, որ Պավլիկ Մանուկյանը դատարանում հայտարարել էր, որ ոստիկանության ՊՊԾ գնդում կրակոցը ոչ թե Արմեն Բիլյանն է արձակել, ում մեղադրում են ոստիկանի սպանության մեջ, այլ Էդվարդ Գրիգորյանը, իսկ Մխիթար Ավետիսյանը բացել է բանկոմատը: «Քանի որ սա շատ նուրբ հարց է, մարդկանց մեղադրանքի, զոհված մարդու հետ է կապված, կան մութ հարցեր, ես ձեռնպահ եմ մնում որեւէ կերպ դա մեկնաբանելուց»,-ասաց Ենիգոմշյանը՝ հավելելով, որ նման հայտարարությունը դեռ չի նշանակում, որ պառակտում կա «Սասնա ծռերի» մեջ: Հիշեցնենք, որ «Սասնա ծռեր» խմբի գործով Պավլիկ Մանուկյանն հուլիսի 18-ին, «Սասնա ծռերի» գործով աղմկահարույց բացահայտում էր արել. Նա հայտարարել էր, որ պատահական կրակոցը ոչ թե Արմեն Բիլյանն է արձակել, ում մեղադրում են ոստիկանի սպանության մեջ, այլ Էդվարդ Գրիգորյանը, իսկ Մխիթար Ավետիսյանը բացել է բանկոմատը: Ավելի ուշ Էդվարդ Գրիգորյանն ու Մխիթար Ավետիսյանն ասել են, որ Պավլիկ Մանուկյանը սխալ ինֆորմացիայի է տիրապետում, իսկ «Սասնա ծռերից» Վարուժան Ավետիսյանը էլ դատարանի դահլիճում հայտարարել էր, որ դա ոչ թե «Սասնա ծռերի», այլ միայն Պավլիկ Մանուկյանինը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր