00:00:00

Բակո Սահակյանն Արծվիկ Մինասյանի հետ տնտեսական համագործակցության հարցեր է քննարկել

00:13, 24 հուլիս 2018

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանն այսօր՝ հուլիսի 23-ին ընդունել է ՀՀ տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարար Արծվիկ Մինասյանին: Այս մասին տեղեկանում ենք ԱՀ նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից: Քննարկվել են հայկական երկու պետությունների տնտեսական համագործակցությանը եւ զբոսաշրջության զարգացմանը վերաբերող մի շարք հարցեր: Հանդիպմանը մասնակցել են ԱՀ էկոնոմիկայի եւ արտադրական ենթակառուցվածքների նախարար Լեւոն Գրիգորյանը, մշակույթի, երիտասարդության հարցերի եւ զբոսաշրջության նախարար Լեռնիկ Հովհաննիսյանը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր