00:00:00

Զովունիում վեճն ավարտել է ծեծկռտուքով. կասկածյալները ՊՆ զինծառայող եղբայրներ են

22:51, 23 հուլիս 2018 Պատահարներ

Կոտայքի մարզում, հուլիսի 22-ին, վիճաբանություն-ծեծկռտուք է տեղի ունեցել. ժամը 22։00-ի սահմաններում Զովունի գյուղում վիճաբանություն է տեղի ունեցել նույն գյուղի բնակիչներ՝ 28-ամյա Գեւորգ Պ.-ի, 26-ամյա Վարդան Պ.-ի, 52-ամյա Անտոն Մ.-ի եւ 28-ամյա Արամ Մ.-ի միջեւ։ Shamshyan.com-ի   փոխանցմամբ, վիճաբանությունը վերածվել է ծեծկռտուքի։ Փաստի առթիվ ոստիկանության Նաիրիի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում։ Աղբյուրի տեղեկություններով՝ Վարդան եւ Գեւորգ .-երը հարազատ եղբայրներ են եւ ծառայում են ՀՀ ՊՆ N զորամասում։ Նաիրիի ոստիկանները ձեռնարկում են անհրաժեշտ միջոցառումներ՝ եղբայրներին հայտնաբերելու ուղղությամբ։ Եղբայրները կասկածվում են Արամ եւ Անտոն Մ.-երին ծեծի ենթարկելու մեջ։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր