- Ամբողջությամբ անցում կատարել փակ համամասնական ընտրակարգի:
- Ընտրակաշառքի, վարչական ու քրեական ռեսուրսի կիրառման հետ առնչվող հանցագործությունները դասել ծանր հանցագործությունների շարքին /ազատազրկման առավելագույն ժամկետները 5-ից բարձրացնելով մինչև 6 տարի/` այդ հանցատեսակների բացահայտման համար անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական գործունեության ողջ զինանոցի գործադրմամբ:
- Բարեգործական ծրագրերի իրականացման արգելքի ժամանակահատվածը երկարաձգել և այն սահմանել ընտրությունները նշանակելու օրվանից սկսած: Օրենքով սահմանել, որ ընտրությունները նշանակվելու օրվանից սկսած մինչեւ ընտրական գործընթացի ավարտը քաղաքական ուժի ու անձի կողմից, կամ նրանց անունից բարեգործության առկայության դեպքում վերջիններս կորցնում են առաջադրվելու և ընտրվելու իրավունքը: Պետք է բացառել նաև բարեգործական կազմակերպությունների և ընտրություններին մասնակցող քաղաքական միավորների անվանական նույնացումը:
- Էապես կրճատել նախընտրական ծախսերի թույլատրելի առավելագույն շեմերը:
- Հստակ տարանջատել իշխանությունն ու գործարարությունը, սահմանելով, որ պատգամավոր կամ պետական կառավարման համակարգում այլ բարձր պաշտոն ստացած գործարարի բիզնեսը պաշտոնավարման ամբողջ ժամանակաշրջանում հանձնվում է պետության կողմից լիազորված մարմնի կառավարմանը: