00:00:00

Քաղաքային իշխանությունները խլել են քաղաքացու տարածքը․ անօրինականության հետքերով (տեսանյութ)

22:01, 23 հուլիս 2018

Երեւանի բնակիչ Ռ. Անանյանն ընդդեմ քաղաքային իշխանությունների: Քաղաքապետարանը անօրինական տիրացել է քաղաքացու սեփականությանը: Գործը դատարանում է: Եվ այսպես, ինչպե՞ս եւ ի՞նչ հանգամանքներում են զարգացել իրադարձությունները: Դեռեւս 1996 թվականին Երեւան Մոսկովյան փողոցում քաղաքացի Ռ. Անանյանը օրինական կարգով 2 տարածք է գնում, եւս երրորդը՝ հարեւանությամբ վարձակալում քաղաքապետարանից: Քաղաքացին հետագա տարիներին մեկնում է երկրից: Հետո տեղեկանում է, որ իր օրինական սեփականաշնորհված տարածքը քաղաքապետարանը վաճառել  է երրորդ անձի: Խոսքը 6,7 քմ տարածքի մասին է, որը  վաճառելու գործարքը մեկնարկել է քաղաքապետներից Գագիկ Բեգլարյանի օրոք եւ օրինական տեսք ստացել նախկին  վարչապետ, այդ ժամանակ քաղաքապետ Կարեն Կարապետյանի կողմից:  Շուրջ չորս  տարի է` Անանյանը դատական ատյաններում պայքարում է իր սեփականությունը վերադարձնելու համար: Վերջինիս ներկայացուցիչ, փաստաբան Արտակ Քոչարյանը մեզ հետ զրույցում նշեց, որ դատարանում  վիճարկվում է առքուվաճառքի պայմանագիրը: Դատարանում քաղաքապետարանն ու Անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեն ներգրավված են որպես պատասխանող կողմ։ Դիմելով դատարան` Անանյանը փորձում է օրինական կարգով հետ վերադարձնել իր օրինական տարածքը: Քաղաքապետարանից հայտնել են, թե երրորդ անձին վաճառված տարածքը իրականում Անանյանին պատկանող տարածքը չէ: Իսկ նման հայտարարություն արել են այն ժամանակ, երբ արդեն ձեւափոխել են տարածքը, եւ  վիճարկվող 6,7 քմ տարածքը միացրել Անանյանի կողմից վարձակալված տարածքին եւ, նոր հասցե տրամադրելով, վաճառել երրորդ անձի: Այս դեպքում հարց է առաջանում. որտե՞ղ  է քաղաքացի Անանյանի 6,7 քմ տարածքը, ինչպե՞ս է այն Մոսկովյան փողոցից մեկ որոշմամբ անհետացել: Նախկին եւ ներկա քաղաքային իշխանություններն այս  հարցի պատասխանը չունեն: Քաղաքացու ձեռքին է բոլոր անհրաժեշտ փաստաղթերը` գծագրված եւ կադաստրի պետական գրանցմամբ: Տարիներ առաջ Անանյանն ուներ տարածք, հիմա քաղաքապետարանը պնդում է` այն չկա: Այսօր տեղի ունեցավ սույն գործով դատական հերթական նիստը։ Դատական նիստը տեւեց ընդամենը մի քանի րոպե։ Հայցվոր կողմը դատական նիստերից մեկի ժամանակ միջնորդություն էր ներկայացրել, որպեսզի գործին կցվեն կադաստրային փաստաթղթեր։ Դատարանը բավարարել էր միջնորդությունը։ Չորս հատոր կադաստրային գործը ներկայացվեց հայվոր կողմին։ Փաստաբան Արտակ Քոչարյանը դատարանից ժամանակ խնդրեց, որպեսզի ծանոթանա փաստաթղթերին։ Պատասխանող կողմը չառարկեց։ Դատական նիստը հետաձգվեց, նշանակվելով օգոստոսի 23-ին։ Հավելենք, որ  մեր ունեցած հավաստի տեղեկություններով` քաղաքապետարանը վիճարկվող տարածքը ձեւափոխել, նոր հասցե տվել եւ վաճառել է նախկին պատգամավորի: Երեւանի կենտրոնում ուրիշի տարածքին ձեռք գցելու նախկին պատգամավորի անհագ ցանկությանը քաղաքապետարանն անօրինական ընթացք է տվել: Այլ մանրամասներ՝ տեսանյութում։ https://www.youtube.com/watch?v=pZd9yN21Nx0&feature=youtu.be

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր