00:00:00

Նիկոլ Փաշինյանը որոշումներ է ստորագրել

21:34, 23 հուլիս 2018

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշումներ է ստորագրել Վիճակագրական կոմիտեի գլխավոր քարտուղարին եւ Սոցիալական ապահովության ծառայության գլխավոր քարտուղարին պարգեւատրելու մասին: «Ղեկավարվելով «Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 22-րդ հոդվածի 5-րդ, 6-րդ եւ 7-րդ մասերով՝ Վիճակագրական կոմիտեի գլխավոր քարտուղար Արաիկ Հայրապետյանին պարգեւատրել 74 տոկոս դրույքաչափով Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի դեկտեմբերի 28-ի N 1717–Ն որոշմամբ հաստատված` վիճակագրական կոմիտեի պահպանման ծախսերի «Քաղաքացիական, դատական եւ պետական այլ ծառայողների պարգեւատրում» հոդվածով»,- ասված է որոշման մեջ: «Ղեկավարվելով «Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 22-րդ հոդվածի 5-րդ, 6-րդ եւ 7-րդ մասերով ու հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի հոկտեմբերի 20-ի N 1510-Ն որոշումը՝ Սոցիալական ապահովության ծառայության գլխավոր քարտուղար Մինաս Մինասյանին պարգեւատրել 2018 թվականի առաջին կիսամյակի կատարողականի արդյունքի (79.4 տոկոս) հիման վրա` պարգեւատրման մեկ միավորի նկատմամբ տոկոսային արտահայտությամբ` Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի դեկտեմբերի 28-ի N 1717–Ն որոշմամբ հաստատված` սոցիալական ապահովության ծառայության պահպանման ծախսերի «Քաղաքացիական, դատական եւ պետական այլ ծառայողների պարգեւատրում» հոդվածով»,- ասված է որոշման մեջ:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր