00:00:00

ՊԵԿ-ը Թբիլիսիում մասնակցել է հարկային թափանցիկության բարձրացման վերաբերյալ միջազգային համաժողովին

21:04, 23 հուլիս 2018

Պետական եկամուտների կոմիտեի ներկայացուցիչները, ՊԵԿ նախագահի տեղակալ Միքայել Փաշայանի գլխավորությամբ, հուլիսի 17-18-ին Թբիլիսիում մասնակցել են Վրաստանի ֆինանսների նախարարության, խորհրդարանի, ազգային բանկի եւ եկամուտների ծառայության կողմից` ՏՀԶԿ եւ Հարկման նպատակներով թափանցիկության եւ տեղեկատվության փոխանակման գլոբալ ֆորումի հովանու ներքո տեղի ունեցած բարձրաստիճան պաշտոնատար անձանց համար կազմակերպված միջազգային համաժողովին: ՊԵԿ-ից հայտնում են, որ Հայաստանի պատվիրակության կազմում ընգրկված էին ՀՀ ԱԺ Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Խոսրով Հարությունյանը եւ ՀՀ ֆինանսների նախարարության ներկայացուցիչը: Հանդիպման նպատակն էր միավորել եվրոպական եւ միջինասիական երկրների ֆինանսների նախարարությունների, հարկային մարմինների, խորհրդարանների եւ հարկային հարցերով զբաղվող խորհրդարանական հանձնաժողովների, ազգային բանկերի, ինչպես նաեւ միջազգային կազմակերպությունների բարձրաստիճան ներկայացուցիչներին: Մասնակիցները քննարկել են «Հարկվող բազայի խեղաթյուրում եւ շահույթի տեղաշարժ» ծրագրի (BEPS) իրագործման գերակայություններն ու հարկային նպատակներով տեղեկատվության փոխանակման գլոբալ ֆորումի ստանդարտների ներդրման ընթացքում ի հայտ եկած մարտահրավերները, ինչպես նաեւ համընդհանուր հետաքրքրություն առաջացնող այլ հարցեր: Միքայել Փաշայանն իր ելույթում ներկայացրել է ստանդարտների ներդրման ուղղությամբ ՊԵԿ-ի ձեռնարկած քայլերն ու տեղեկատվության փոխանակման ժամանակ հարկ վճարողների ռիսկայնությունը հաշվի առնելու կարեւորությունը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր