Հանդիպմանը մասնակցել են նաև գյուղատնտեսության նախարար Ժիրայր Միրզոյանը և ֆինանսների նախարար Արթուր Հարությունյանը։
Պետնախարարի առաջարկով շրջվարչակազմերի ղեկավարները ներկայացրել են բերքահավաքի և ընթացիկ գյուղատնտեսական աշխատանքների մասինհաշվետվություններ՝ ըստ շրջանների։ Անդրադարձ է կատարվել բերքահավաքի տեմպերին, բնակլիմայական պայմանների բերումով բերքատվությանխնդիրներին և դրանց հաղթահարման ու տնտեսվարողներին փոխհատուցումների տրամադրման տարբեր եղանակներին։
Ժ․ Միրզոյանն, ամփոփելով շրջաններից ստացված տվյալները, ներկայացրել է, որ բերքահավաքի շուրջ 95% ավարտված է, մշակաբույսերի միջինբերքատվությունը 20 ց/հա է։ Պատասխանելով պետնախարարի համապատասխան հարցին՝ Ժ․ Միրզոյանը հավաստիացրել է, որ այս շրջանում արցախյանգյուղատնտեսները բերքի իրացման խնդիր չունեն։